Հայաստանում կանցկացվի առաջին միջազգային Robotex Armenia մրցույթը

Հայաստանում կանցկացվի առաջին միջազգային Robotex Armenia մրցույթը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը(ԱՏՁՄ) պատրաստվում է նոյեմբերի 9-ին հյուրընկալել Robotex Armenia ամենամասշտաբային միջազգային մրցույթը:

Մրցույթին կմասնակցեն Արմաթ ինժեներական լաբորատորիաները, ինչպես նաեւ Robotex միջազգային միավորման շուրջ 50 անդամ-երկրների ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անհատներ եւ ընկերություններ։

Մրցույթի նպատակն է խրախուսել եւ հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը: Այն նաեւ հարթակ է ռոբոտաշինությամբ եւ ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների համար՝ սեփական հմտությունները եւ գիտելիքները ցույց տալու համար։

Թեգեր: Robotex Armenia