Ռուսաստանը iPhone է թողարկել Տիտանիկի և Գագարինի տիեզերանավի մասնիկներով

Ռուսաստանը iPhone է թողարկել  Տիտանիկի և Գագարինի տիեզերանավի մասնիկներով

Ռուսական լյուքս սմարթֆոնների արտադրող Caviar ընկերությունը, որը հայտնի է iPhone-երի իր էքստրավագանտ տարբերականերով, հայտարարել է iPhone 11Pro սմարթֆոնների նոր մոդիֆիկացված տարբերակի վաճառքի մասին:

Հավաքածուի մեջ տեղ են գտել Titanic եւ Vostok-1 երկու մոդելներ ՝ Տիտանիկի եւ Գագարինի տիեզերանավերի մասնիկներով: Հասկանալի պատճառներով, նմանատիպ սմարթֆոնները չեն կարող շատ թողարկվել, ուստի մոդելները խիստ սահմանափակ քանակով կլինեն : Նրանց ընդհանուր թիվը կհասնի 11-ի:

Caviar iPhone 11 Pro Titanic-ի արժեքը կսկսվի 437 հազար ռուբլուց, իսկ Vostok-1-ինը՝ 2 միլիոն 129 հազար ռուբլուց:

Թեգեր: iPhone, Titanic, Vostok1