Դրեյփեր համալսարանի հետ կիրականացվեն կրթական համատեղ ծրագրեր

Դրեյփեր համալսարանի հետ կիրականացվեն կրթական համատեղ ծրագրեր

Դրեյփեր համալսարանի հիմնադիրներ Թիմ և Բիլ Դրեյփերների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է տեխնոլոգիական ոլորտում հնարավոր համագործակցության մասին հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Սիլիկոնյան հովտում( հյս. Կալիֆորնիա), որտեղ հանրապետության վարչապետն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Դրեյփեր համալսարանի միջեւ։ Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ կրթական ծրագրերի իրականացման,տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու եւ վերապատրաստելու ուղղությամբ։

Այցի շրջանակում վարչապետն այցելել է նաև NVidia ընկերություն, որը առաջատար է բարձր տեխնոլոգիաների ոլորտում և մասնագիտացված է համակարգչային գրաֆիկաների մշակման մեջ: