Հյուսիսային Կորեան մտադիր է ստեղծել իր սեփական կրիպտոարժույթը

Հյուսիսային Կորեան մտադիր է ստեղծել իր սեփական կրիպտոարժույթը

Հյուսիսային Կորեայի իշխանություններն աշխատում են սեփական թվային արժույթն ունենալու ուղղությամբ: Ինչպես նշում է Vice News պորտալը, կրիպտոարժույթը հարկավոր է Փհենյանին ՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար:

Հյուսիսային Կորեայում բլոքչեյնին նվիրված կոնֆերանսի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ թվային նոր ակտիվը կհիշեցնի բիթքոինը: Մետաղադրամի մասին այլ տվյալներ նա չի հաղորդել. այն դեռ անվանում էլ չի ստացել:

ԿԺԴՀ-ն պաշտոնական մակարդակով դեռևս չի հաստատում կամ հերքում այն տեղեկությունները, որ երկրի ղեկավարությունը մտադիր է թողարկել իր սեփական կրիպտովալյուտան: