Ֆյոդոր անունով ռոբոտը «միայնակ» չի մնա

Ֆյոդոր անունով ռոբոտը   «միայնակ» չի մնա

Միջազգային տիեզերական կայանում(ՄՏԿ) օգտագործելու համար ապագայում կստեղծվի տիեզերագնաց-ռոբոտների մի ողջ ջոկատ, որոնց «նախահայրը» կդառնա Ֆյոդոր ռոբոտը, պատմել է «Андроидная техника» ՀԿ-ի գործադիր տնօրեն Եվգենի Դուդորովը:

«Վաղաժամ է ասել, թե դա ինչ ջոկատ է լինելու և ինչ խնդիրներ է կատարելու, քանի որ մենք դեռևս գտնվում ենք խնդիրների լուծման փուլում»,- նշել է նա և հավելել,որ հաջորդ քայլերն անելու համար դեռ պետք է քննության ենթարկեն անցկացված փորձարկումները և հասկանան՝ ինչ խնդիրներ կարող են լուծել ռոբոտները ՄՏԿ-ում, Լուսնի վրա, արբանյակների վերանորոգման մեջ: Նաև պետք է պարզեն իրենց համար՝ ինչ տիպի ռոբոտներ են անհրաժեշտ լինելու՝ անտրոպոմորֆ, ոչ անտրոպոմորֆ, թե ռոբոտ-մանիպուլյատորներ : «Ամենայն հավանականությամբ սարքերի մի ամբողջ շարք ի հայտ կգա և ռոբոտները կլինեն մեկ տասնյակից ավելի»,- նշել է Դուդորովը:

Թեգեր: ISS, Robot