Chrome դիտարկիչը կստանա նոր ֆունկցիաներ

Chrome դիտարկիչը կստանա նոր ֆունկցիաներ

Google ընկերությունը հայտարարել է, որ այս աշնանը Chrome դիտարկիչը համալրվելու է, և բրաուզերը ձեռք է բերելու շատ այլ ֆունկցիաներ:

Մասնավորապես, ի հայտ է գալու գունային կարգավորման նոր գործառույթ: Օգտատերերը հնարավորություն կսատանան ըստ ճաշակի գունային ֆոն ընտրել: Այն հնարավոր կլինի իրականացնել <Customize> կոճակի օգնությամբ,որը կտեղադրվի պատուհանի ներքևի աջ անկյունում:

Միևնույն ժամանակ Chrome-ը թաքցնելու է վերնագրերը բացված ներդիրների մեծ քանակության առկայության դեպքում: Վերնագիրն ու հղումը կարելի է տեսնել snippete-ում՝ կուրսորը ներդիրի վրա ուղղելով:

Հասցեների տողում կավելացվի < Google Translator> պատկերակը(իկոնկա): Բացի այդ հասցեների տողում ներկառուցված հուշումները թույլ կտան հետաքրքրող հարցի պատասխանը ստանալ՝ առանց որոնողական համակարգին դիմելու:

Թեգեր: Browser, Google Chrome