Օքսֆորդի համալսարանի հայ ուսանողը՝ անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագծի հեղինակ

Օքսֆորդի համալսարանի հայ ուսանողը՝ անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագծի հեղինակ

Օքսֆորդի համալսարանի  Ինժեներական հետազոտությունների ծրագրի (EUROP) շրջանակում անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ  է իրականացրել հայազգի Արեն Կարապետյանը, որին անդրադարձ է կատարել  համալսարանի հատուկ կայքէջը:

20-ամյա Արենն իր հետազոտությունն իրականացրել է ավտոմատ կառավարման տեխնիկայի ոլորտում: «Նպատակ ունեի պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է նշանակում լինել ուսանող-հետազոտող և որ ամենակարևորն է՝ որպես հետազոտող կատարելագործվել»,- հայտնել է Արենը:

Ոչ մեծ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին են 27 գրամ կշռող քվադրոկոպտերները, որոնք ուսումնասիրում է Արենը, շատ մանևրային են, սակայն թեթև կշռի պատճառով այն հեշտ է պայթեցնելը կամ խոցելը: 

Հայ երիտասարդը EUROP-ի ընձեռած հնարավորությունն օգտագործում է առանձին անօդաչու սարքի կառավարման, հզորացման և ծրագրավորման մեթոդների մշակման համար: Իր նախագծի շրջանակում երիտասարդը կստեղծի ինքնուրույն աշխատող դրոնների փոքրիկ հավաքածու: «Նախագիծը սկսելուց կարճ ժամանակ անց ես ինձ համար բացահայտեցի հետազոտությունների մարտահրավերները և այն, որ դրանք շատ դեպքերում կարող են անծայրածիր լինել»,- նշել է Արեն Կարապետյանը: