Առաջին անգամ Հայաստանում կգործարկվի կառավարման տեխնոլոգիաների աքսելերատոր

Կառավարման տեխնոլոգիան աշխարհում մեծ զարգացում ապրող ուղղություն է, որի համաշխարհային շուկան գնահատվում է շուրջ 400 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես  հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այն ուղղված է կառավարության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության, և հասանելիության բարձրացմանը:

ՄԱԿ-ի ImpactAim աքսելատորն առաջին անգամ է Հայաստանում նախաձեռնում Կառավարման տեխնոլոգիաների աքսելերատոր ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում ստարտափները կներգրավվեն և նրանց աքսելերատորի կողմից կտրամադրվի բիզնես և տեխնոլոգիական փորձագիտական խորհրդատվություն ու մենթորություն, ինչպես նաև կփոխանցվեն հմտություններ: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ և աջակցությամբ: