Volkswagen-ը Էլեկտրամոբիլների համար կթողարկի կուտակիչներ. Deutsche Welle

Volkswagen գերմանական ավտոարտադրողն սկսել Է սեփական արտադրության ակումուլյատորներ թողարկել Էլեկտրամոբիլների համար: Փորձնական արտադրությունը, որը թողարկելու Է մարտկոցների ոչ մեծ խմբաքանակներ, գործարկվել Է սեպտեմբերի 23-ին Զալցգիտերում (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս): Այդ մասին հայտնել Է Deutsche Welle-ն:

Շվեդական Northvolt ընկերության հետ գերմանական ընկերությունը մտադիր է Ստորին Սաքսոնիայում 16 գիգավատտ միագումար հզորությամբ կուտակիչային մարտկոցների թողարկման ձեռնարկություն կառուցել: Սպասվում Է, որ այն շահագործման կհանձնվի 2023 թվականի վերջին-2024 թվականի սկզբին: Volkswagen-ը մտադիր Է կուտակիչների արտադրության մեջ ընդհանուր առմամբ ներդնել ավելի քան 1 մլրդ եվրո: Ընկերությունն արդեն այս տարվա նոյեմբերին պլանավորում Է սկսել VW ID.3 առաջին սերիական ավտոմոբիլի թողարկումը, որին կհաջորդեն այլ մոդելներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: