Xiaomi ընկերությունը ներկայացրել է բացառիկ հատկանիշներով Xiaomi Mi Mix Alpha սմարթֆոնը(լուսանկարներ)

Xiaomi ընկերությունը ներկայացրել է բացառիկ հատկանիշներով  Xiaomi Mi Mix Alpha սմարթֆոնը(լուսանկարներ)

Նոր սարքավորումը բացառիկ կարել է համարել, քանի որ էկրանը ընդգրկում է դիմերեսի մակերեսի 180,6 %-ը:

Mi Mix Alpha անվանումը կրող սմարթֆոնի մյուս առավելությունը տեսախցիկն է. այն ստացել է 108Մփիքսել հզորություն: Այդ սենսորի մշակմամբ զբաղվել է Samsung ընկերությունը՝ Xiaomi-ի հետ համատեղ:

Հիմնական տեսախցիկն ունի 3 մոդուլ. 2-րդ և 3-րդ մոդուլը համապատասխանաբար ստացել են 20 և 12 Մփիքսել հզորություն: Պետք է ընդգծել, որ Mi Mix Alpha-ի մոտ բացակայում է ճակատային տեսախցիկը: Սելֆիի համար կիրառվում է դիսփլեյի հետևամասը: Տեսախցիկն իր հատկանիշներով աշխարհում եզակի է համարվում:

Mi Mix Alpha-ն վաճառքի դուրս կբերվի սահմանափակ քանակությամբ. այն կարժենա 2800դոլար և շուկայում կհայտնվի դեկտեմբերի վերջին: