«WCIT 2019»-ի շրջանակում Հայաստան կայցելի ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Ռիչարդ Քլարքը

«WCIT 2019»-ի շրջանակում Հայաստան կայցելի ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Ռիչարդ Քլարքը

Ազգային անվտանգության փորձագետ Ռիչարդ Քլարքը կմիանա Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոս: Քլարքը ելույթ կունենա «Պաշտպանություն, տեղեկատվություն և կիբերպատերազմ ապատեղեկատվության դարում» պանելային քննարկմանը:

Ռիչարդ Քլարքը միջազգային ճանաչում ունեցող ազգային անվտանգության փորձագետ և հեղինակ է, որին կոչում են Ամերկայի «կիբեր ցար» և «հակաահաբեկչական ցար»։ Նա զբաղեցրել է հետախուզության և հակաահաբեկչության գծով խորհրդականի պաշտոնը՝ Ռոնալդ Ռեյգանի, Քորջ Վ. Բուշի և Բիլլ Քլինթոնի վարչակազմերում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ազգային ճգնաժամային կառավարիչն էր, այսօր կորպորատիվ անվտանգության ռիսկերի և կիբերանվտանգության խորհրդական է: Նա 9 գրքի հեղինակ է, որից մեկը՝ բեսթսելեր «Against all enemies»-ն է: