Զգալիորեն կընդլայնվի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխարհագրությունը

Զգալիորեն կընդլայնվի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխարհագրությունը

Մինչև տարեվերջ նախատեսվում է կրկնապատկել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը: Այդ նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միավորմանը(ԱՏՁՄ) կառավարության որոշմամբ տրամադրվել է ևս 834 մլն ՀՀ դրամ:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի տվյալներով, Հայաստանի դպրոցներում գործում է «Արմաթ» ինժեներական 284 լաբորատորիա: Գործող 340 խմբակներում ներառված է ավելի քան 7500 աշակերտ: Արդեն տարեվերջին լաբորատորիաների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 580-ի, որոնք տեղաբաշխված կլինեն Երևանի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում: