Կամավոր լինելը հրաշալի է

Կամավոր լինելը հրաշալի է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լուսանկարներ է հրապարակել մի խումբ երիտասարդների հետ, որոնք ներգրավված են WCIT 2019-ի ընթացիկ կազմակերպչական աշխատանքներում: Նախարարը նաև գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասում է`«Քիչ առաջ վերադառնում էի նախարարություն, երբ առաջին հարկի դահլիճից աշխույժ աշխատանքային աղմուկ լսեցի։ Ներս մտնելով՝ հանդիպեցի այս հրաշք երիտասարդներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել որպես կամավոր մասնակցել WCIT 2019 Yerevan Նախարարական կլոր սեղանի կազմակերպմանը։
Անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն և այլ լեզուներով ազատ շփվող այս աղջիկներն ու տղաները կուղեկցեն աշխարհի ավելի քան 20 երկրներից ժամանող նախարարական պատվիրակություններին»,- գրել է պ-ն նախարարը և հավելել՝ « Կամավոր լինելը հրաշալի է»: