Հայաստանում ծածկագրող տրոյացիների գրոհներին ենթարկվողների թիվը նվազել է.«Կասպերսկի»

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի օգտատերերի համակարգիչների 0,57%-ը ենթարկվել է վնասաբեր ծածկագրող տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,37%, իսկ Ադրբեջանում՝ 0,85%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները:

2019-ի առաջին եռամսյակում էլ նման սպառնալիքների բախվել է Հայաստանի օգտատերերի 0,65%-ը, իսկ Վրաստանում եւ Ադրբեջանում, համապատասխանաբար, 0,27%-ը եւ 0,81%-ը։

Ծածկագրող ծրագրերով վարակման` գործնականում բոլոր դեպքերը տեղի են ունենում նույն սխեմայով։ Օգտատիրոջը կամ կազմակերպության որեւէ աշխատակցի գալիս է վնասաբեր ծրագրով նամակ։ Ստացողը, սպառնալիքը չնկատելով, գործարկում է վնասաբեր ծրագիրը, որն օգտագործում է օպերացիոն համակարգի կամ այլ ծրագրի խոցելիությունները (հաճախ՝ վաղուց հայտնի) եւ ծածկագրում տվյալները։ Ծածկագրող տրոյացիների վարակումից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ժամանակին նորացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին՝ օպերացիոն համակարգերը: