Ինչպիսին կլինի աշխարհի ամենաարտասովոր երկնաքերը(լուսանկարներ)

Ինչպիսին կլինի աշխարհի ամենաարտասովոր երկնաքերը(լուսանկարներ)

Չեխիայի մայրաքաղաքում ավերված նավից շենք կկառուցվի։Չեխական Black n ‘ Arch ընկերությունը ներկայացրել է Top Tower բարձրահարկ շենքի նախագիծը, որը կիսով չափ կազմված է ծովային նավի բեկորներից: Այս մասին հայտնում է New Atlas-ը:

Կառույցի բարձրությունը կկազմի 135 մետր։ նման տարօրինակ որոշմամբ դիզայներները ցանկանում են ուշադրություն հրավիրել կլիմայի փոփոխության և ծովի մակարդակի բարձրացման խնդրի վրա ։ Նավի ճարտարապետական տեսքը պետք է հիշեցնի համատարած տարերային աղետի հետեւանքները։

Top Tower-ում կտեղակայվեն գրասենյակներ, մշակութային կենտրոն,առաջին հարկում կլինեն կոմերցիոն տարածքներ ։ Վերևի հարկերը կլինեն բնակելի, իսկ տանիքին մտադիր են այգի գցել և դիտահարթակ ունենալ:

Այս արտասովոր երկնաքերի կառուցման համար անհրաժեշտ կլինի 85 մլն դոլար: Trigema ընկերությունը մտադիր է ձեռնամուխ լինել նախագծի իրագործմանը 2021թ-ին:

Թեգեր: skycraper, Top Tower