Համացանցում են հատնվել Google-ի Pixel 4 և Pixel 4 XL սմարթֆոնների վերջնական բնութագրիչները

Համացանցում են հատնվել Google-ի  Pixel 4  և   Pixel 4 XL սմարթֆոնների վերջնական բնութագրիչները

Google-ը մտադիր է պաշտոնապես ներկայացնել Pixel 4 և Pixel 4 XL սմարթֆոնները հոկտեմբերի 15-ին, սակայն դրանց մասին գրեթե բոլոր տեղեկություններն արդեն հայտնվել են համացանցում. հայտնի են դարձել ապագա սմարթֆոնների վերջնական բնութագրիչները:

Այսպիսով, երկու սմարթֆոնները կաշխատեն Snapdragon 855 պրոցեսորի հիման վրա՝ 6 ԳԲ օպերատիվ եւ 64/128 ԳԲ ֆլեշ հիշողության զուգակցումով: Ընդ որում, իբրև օպերացիոն համակարգ կկիրառվի Android 10-ը ։ Google Pixel 4 մարտկոցի հզորությունը 2800 mAh է, իսկ Pixel 4 XL-ինը՝ 3700 mAh:

Pixel 4 – ը կունենա 5,7 դյույմ անկյունագծով էկրան, իսկ Pixel 4 XL-ը ՝ 6,3 դյույմ: Երկու դեպքում էլ դա Smooth Display էկրանն է ՝ մինչև 90 Հց թարմացման հաճախականությամբ։