Samsung-ը հրաժարվել է Չինաստանում սմարթֆոնների արտադրությունից

Հարավկորեական տեխնոլոգիական հսկան որոշել է Չինաստանում փակել սմարթֆոնների արտադրության իր գործարանը: Բջջային սարքերի թողարկումը սառեցվել էր դեռևս սեպտեմբերի վերջին, հայտնում են ԶԼՄ-ները:

ՉԺՀ-ում իր արտադրության հիմքերը Samsung-ը դրել էր դեռևս 1992թ.-ից Գուանդուն նահանգում: Արդեն այս ամռանը կորպորացիան կրճատել էր արտադրական ծավալները և աշխատանքից հեռացրել գործարանի աշխատակիցների մի մասին: Ներկայում Samsung-ը զբաղեցնում է Չինաստանում սմարթֆոնների շուկայի ավելի քան 1%-ը:

Գործարանը փակվել է երկրում բջջային սարքերի պահանջարկի թուլացման պատճառով:Կորեական հսկան կշարունակի սմարթֆոնների թողարկումը Հնդկաստանում և Վիետնամում: