Ալեքսիս Օհանյանն անկեղծացել է. նա խոսել է իր «օգտագործած» ֆեյքերի մասին

WCIT համաժողովի ժամանակ Քիմ Քարդաշյանը և Ալեքսիս Օհանյանը պատմել են իրենց բիզնեսների զարգացման վաղ փուլերի մասին:Այդ կապակցությամբ Reddit ցանցի համահիմնադիրն ուշագրավ պատմություն է պատմել իր «պահած» ֆեյքերի մասին։

Նա ներկայացրել է Reddit ցանցի վաղ շրջանը՝ 2005 թվականը՝ մասնավորապես նշելով.

«Reddit-ում բոլորն ունեն օգտանուններ։ Եվ եթե դուք տեսել եք առաջին 4 ամիսների գրառումները, եթե նույնիսկ այնտեղ երևում է, որ մեծ թվով մարդիկ են գրառումներ կատարել, այդ բոլորն ուղղակի ես էի գրում՝ տարբեր անուններով»,- ժպիտը դեմքին մտաբերել է նա:

Ապա նա շարունակել է կատակն ու ասել, որ հիմա այնտեղ մեծ մասն իրական մարդիկ են ու ֆեյքերն արդեն քիչ են։