Սոցցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվության մասին. Քիմ Քարդաշյանը կարծիք է հայտնել

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հօգուտ իրեն օգտագործել սոցիալական ցանցերը: Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի սոցցանցերում Փաշինյանի ակտիվության մասին, նա պատասխանել է, որ դրանք հաղորդակցության լավ միջոցներ են:

«Կարծում եմ՝ դա կարող է արդյունավետ լինել, քանի որ սոցիալական մեդիայի հասանելիությունն այնքան մեծ է, որ ինչո՞ւ՝ ոչ: Շատ լավ է , որ քաղաքական գործիչներն ակտիվ են սոցցանցերում, քանի որ հիմա դա հաղորդակցման միջոց է և հնարավորություն է տալիս շփվել մեծաթիվ մարդկանց հետ: Կարծում եմ՝ շահավետ կլինի»,- ասել է նա:

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Քարդաշյանը մասնակցել է WCIT համաժողվի «Գաղափարների շուկա» քննարկմանը: Նա ներկայացրել է՝ ինչպես է օգտվում սոցցանցերից՝ իր բիզնեսը զարգացնելու համար: