«Highconnect». այսպես կկոչվի համահայկական թվային նոր հարթակը

«Highconnect». այսպես կկոչվի  համահայկական թվային նոր հարթակը

Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ «համահայկական թվային պլատֆորմ» են ստեղծելու։

«Համահայկական թվային պլատֆորմ ենք հիմնելու: Այն թույլ կտա ներգրավել բազմաթիվ, տարբեր հետաքրքրության տեր հանրույթների: Սա կդառնա առցանց պլատֆորմ հայ ազգի համար»,- ասել է Թանկյանը։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ պարզաբանել է, որ հարթակը կկոչվի «Highconnect»։ «Դատելով անվանումից` դա մի կողմից բարձր կապ է, մյուս կողմից` հայկական»,– նշել է նա:

Ալեքսիս Օհանյանը հավելել է, որ Թանկյանն ու Էրիկ Իսրայելյանը երկար են մտածել ու հասկացել, որ իրենք մեծ հնարավորություններ ունեն՝ իրենց փորձը ներդնելու և այդ հարթակը կյանքի կոչելու համար: