uPay-ն առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն

uPay-ն առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն

«Տոն տեխնոլոգիական հայության համար» ցուցահանդեսի շրջանակներում uPay-ն իր օգտատերերին է ներկայացնում նոր հավելվածի բետա-տարբերակը: uPay բետա-տարբերակի պատասխանատուների հիմնական ուղերձն է «Ստեղծի´ր քո վճարային համակարգը»:

«Մեր նոր հավելվածն ստեղծելիս ուսումնասիրել ենք միջազգային փորձը, լայն տարածում ունեցող միջազգային վճարային համակարգերը և ներդրել լավագույն լուծումները: ԴիջիԹեք 2019-ին ակնկալում ենք լսել դիտարկումներ ու նոր առաջարկներ մեր օգտատերերից և դրանց հիման վրա պլանավորում ենք ստեղծել յուրաքանչյուր անհատին գոհացնող վճարային համակարգ», – ասել է uPay ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղոյանը:

«Տաղավարը նախագծելիս փորձել ենք ստանալ ինտերակտիվ և շփման համար հաճելի միջավայր։ ԴիջիԹեքի այն մասնակիցները, որոնք կայցելեն մեր տաղավար ու կցանկանան դառնալ բետա-տարբերակի թեստավորողներ, հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի և ստանալ նվերներ», – նշել է uPay ընկերության մարքեթինգի մենեջեր Ժաննա Մկրտումյանը։

Թեգեր: DigiTec 2019, U!pay