Ռուանդայում թողարկվում են աֆրիկյան առաջին սմարթֆոնները

Ռուանդայում թողարկվում են  աֆրիկյան առաջին սմարթֆոնները

Ռուանդայի Mara Phones ընկերությունը սկսել է Աֆրիկայում առաջին սմարթֆոնների արտադրությունը, հայտնում է The New Times թերթը։

Աֆրիկյան ընկերությունը կիրանացնի երկու նոր մոդելների՝ Mara X և Mara Z-ի սերիական արտադրություն՝ Android օպերացիոն համակարգով: Սմարթֆոնները մանրածախ վաճառքում կարժենան համապատասխանաբար 175,7 և 120,2 ռուանդական ֆրանկ ($190 և $130):

Ռուանդայում սմարթֆոնների արտադրության գործարանի կառուցումն արժեցել է 24 մլն դոլար։ Այն ունակ է օրական թողարկել մինչև 1․2 հազար միավոր արտադրանք: Առաջին մատակարարումները Mara Group-ը ծրագրում է իրականացնել դեպի Անգոլա և Կոնգո։

Ռուանդայի արտադրողները վստահ են, որ իրենց նոր արտադրանքը կարողանալու է մրցակցել Samsung-ի նմանատիպ ապրանքների հետ: Mara Group ընկերության գլխավոր տնօրեն Աշիշ Թակարը նշել է, որ հարուստ ռուանդացիները պատրաստ են գնել իրենց արտադրանքը, և որ այն թանկ է միայն բարձր որակի հաշվին:

«Մենք Աֆրիկայի առաջին սմարթֆոններ արտադրողն ենք»,- ասել է Թակարը՝ հավելելով, որ ապագայում Ռուանդան մտադիր է տարածաշրջանում դառնալ տեխնոլոգիական կենտրոն: