Եթովպիան հետաքրքրված է Հայաստանի տեխնոլոգիական կրթական համակարգով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը Եթովպիայի ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Տոլա Յադեթեն նշել է, որ երկկողմանի հուշագիր է ստորագրվել «Դիջիթեք Էքսպո»-ի շրջանակում՝ Եթովպիայի եւ «ԱրՄաթ» լաբորատորիաների միջեւ: Եթովպիայի դպրոցներում կհիմնադրվի 51 «ԱրՄաթ» լաբորատորիա։

Նա նաեւ ասել է, որ Եթովպիան հետաքրքրված է Հայաստանի տեխնոլոգիական կրթական համակարգով եւ ուրախ կլինեն, որպեսզի այս ուղղությամբ համագործակցությունը զարգանա:

Աֆղանստանի հեռահաղորդակցության եւ ՏՏ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքների՝ Աֆղանստանում կիրառման, տեխնոպարկերի եւ ինժեներական քաղաքի ստեղծման, ինչպես նաեւ կրթական կենտրոնների ստեղծման շուրջ։