WCIT 2019. Հայտնի են Armenian Tech Community Prize-ի հաղթող ստարտափները

WCIT 2019. Հայտնի են Armenian Tech Community Prize-ի հաղթող ստարտափները

ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երեւանում անցկացվող WCIT 2019-ի ընթացում կայացան կայծակնային ռաունդներ, որոնց արդյունքում հաղթող ստարտափները հայկական ՏՏ համայնքի անունից ստացան Armenian Tech Community Prize մրցանակը։

Կայծակնային ռաունդներին մասնակցելու համար դիմել էր շուրջ 90 թիմ՝ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից։ WCIT 2019-ի 3 օրերի ընթացքում մրցեցին լավագույն 15 ստարտափները, իսկ հաղթողները հայտարարվեցին հոկտեմբերի 9-ին` WCIT 2019-ի փակման արարողության ժամանակ։

Armenian Tech Community Prize-ի մրցանակային ֆոնդը $105 հազ. էր։ Հաղթող են ճանաչվել հետեւյալ ստարտափները՝

Krisp – $25 հազ.

ForgeFiction – $25 հազ.

Embry Tech – $25 հազ.

Vicinity – $10 հազ.

GeBe Cert – $10 հազ.

Virtlo – $10 հազ.