Նոյեմբերին կներկայացվի ամենահզոր Toyota RAV4-ը

Նոյեմբերին  կներկայացվի ամենահզոր Toyota RAV4-ը

Լոս Անջելեսի ավտոսրահում նոյեմբերի 20-ին Toyota ընկերությունը կցուցադրի RAV4 քրոսովերի նոր մոդիֆիկացիան: Ինչպես պնդում են ապրանքանիշի ներկայացուցիչները, դա կլինի հանրահայտ RAV4 “պարկետնիկի”ամենահզոր տարբերակը ։ Ճապոնացիներն արդեն հրապարակել են նորույթի առաջին լուսանկարը, սակայն տեխնիկական մանրամասներ չեն հայտնում ։

Հայտնի է, որ խոսքը վերալիցքավորվող հիբրիդի մասին է, քրոսովերի դասական հիբրիդային տարբերակն արդեն կա: Սպասվում է, որ նոր մոդիֆիկացիայի ուժային ագրեգատը կլինի արդեն հայտնի հիբրիդից, բայց լրամշակված ։ Ներկայիս կոնֆիգուրացիայում այն թողարկում է 220 ձիաուժ, վերալիցքավորվող տարբերակի հզորությունը, ըստ լուրերի, կկազմի 250 ձիաուժ:

Թեգեր: crossover, Toyota RAV4