Xiaomi-ն իր <<խելացի>> սառնարանները սմարթֆոնից էժան է գնահատել

Xiaomi ընկերությունը Չինաստանում ներկայացրել իր նոր՝ խելացի սառնարանների շարքը՝ իրեն պատկանող Mijia ենթաբրենդի ներքո: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է Mijia-ի 4 մոդել ՝ 160-486 լիտր ծավալով:

Փոքր մոդելն ունի 2-3 դուռ. այն ամենաէժանն է և գնահատվել է 999 յուան կամ 9 հազ. ռուբլի: Մեծ մոդելների մոտ դռների քանակը հասնում է 4-ի, հայտնում է Gizmochina-ն: Դրանք մեծ ընտանիքների համար են նախատեսված՝ 483 և 486լիտր ծավալով, նաև ձայնային հրամաններով են կառավարվում:
Սմարթ սառնարանները Չինաստանում վաճառքի կհանվեն հոկտեմբերի 15-ին: