Անօդաչու թռչող սարքերի «Digital UAV Forum 2019»-ը կկայանա Երևանում

Հոկտեմբերի 16-20-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի « Digital UAV Forum 2019»-ը, որի շրջանակում կքննարկվեն արհեստական բանականությանն ու անօդաչու թռչող սարքերին առնչվող հարցեր:

ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը,  «Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը », «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և «ՀՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը»:

Ֆորումի շրջանակում կանցկացվի գիտական կոնֆերանս և հեքըթոն:Հեքըթոնի արդյունքներով լավագույնը ճանաչված երեք թիմերը կարժանանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված դրամական մրցանակների: