Xiaomi-ն պատրաստում է իր հերթական «ֆլագմաններ սպանողին»՝ Redmi K30

Xiaomi-ն պատրաստում է իր հերթական «ֆլագմաններ սպանողին»՝ Redmi K30

Xiaomi ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ թողարկման է պատրաստում իր «ֆլագմաններ սպանողի» իրավահաջորդին: Նոր սմարթֆոնը անվանվել էRedmi K30: Հիշեցնենք, որ անվանումը վերծանվում Է որպես Killer, և ընկերությունն այն ներկայացնում Է որպես «ֆլագմաններ սպանող»:

Սարքը կստանա 5G-ի աջակցությունը և, ամենայն հավանականությամբ, կունենա կրկնակի դիմային տեսախցիկ: Ապագա գաջեթը դիսփլեյի վրա երկու փոքր կտրվածք կստանա: Դրանց նշանակությունը դեռ պարզ չէ, սակայն դրանցից առնվազն մեկը պետք է պատասխանատու լինի դիմային տեսախցիկի աշխատանքի համար: Այլ մանրամասներ նոր ֆլագմանի մասին առայժմ հայտնի չեն :

Թեգեր: Redmi K30, Xiaomi