Հայաստանի կառավարության համար 2020թ. 10-րդ ամսի 10-րդ օրը խորհրդանշական կլինի

Հայաստանի կառավարության համար 2020թ. 10-րդ ամսի 10-րդ օրը  խորհրդանշական կլինի

Ի նշան Հայաստանում 10 մլն հայության միասնության՝ մինչև 2020թ. հոկտեմբերի 10-ը ՀՀ կառավարությունը նախատեսել է հանրապետությունում տնկել 10մլն ծառ: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝« Գլոբալ ինովացիոն ֆորումի» իր ելույթում:

«Մենք պլանավորում ենք մինչև 2020թ-ի 10-րդ ամսի 10-րդ օրը տնկել 10 մլն  ծառ: Դա կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց վարչապետը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով, դա նաև իրենց քայլն է՝ համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ճանապարհին:

«Այս քայլով ուզում ենք նաև կոչ անել համաշխարհային հանրությանը՝ շարունակել այս մարտահրավերը և պայքարել գլոբալ բնապահպանական խնդիրների, կլիմայական փոփոխությունների և այլ հարցերի շուրջ»,–ընդգծեց նախարարը: