Gita ճամպրուկ-ռոբոտն ամենուր կհետևի իր տիրոջը

Իտալական Vespa ընկերությունը հայտարարել է երկականի Gita բեռնատար ռոբոտի թողարկման մասին: Մեքենայացված բեռնակիրը, որն ամենուր հետևելու է իր սեփականատիրոջը, վաճառքի դուրս կբերվի նոյեմբերին: ԱՄՆ-ում նրա արժեքը 3250 դոլար է, գրում է The Verge-ը:

Նորույթը ստեղծել է Piaggio Fast Forward-ը ՝ Vespa նորարարական նախագծերի լաբորատորիան ։ Այն նախատեսված է մթերք, խաղալիքներ, էլեկտրոնիկա տեղափոխելու համար՝ մինչև 18 կգ ընդհանուր քաշով:

Այս մոդելն ինքնավար չէ և չի կարողանում ինքնուրույն կողմնորոշվել շրջակա միջավայրում ։ Ապահովության նկատառումներով, Gita-ն հետևում է առջևից գնացող ցանկացած անձի՝ մինչև 10 կմ/ժ արագությամբ: