Google-ը ֆլագմանական սմարթֆոնների շարք է ներկայացրել

 Google Pixel 4 և 4XL  նոր սմարթֆոնները ներկայացվել են Նյու-Յորքում: Նոր հեռախոսներն ունեն 5,7 եւ 6,3 դյույմ անկյունագծով OLED դիսփլեյներ: Մարտկոցները 2,800 mAh եւ 3,700 mAh հզորության են: Երկուսն էլ ապահովված են արագ և անլար լիցքավորման գործառույթով, նշում է «Ինտերֆաքս»-ը: Սմարթֆոնները համալրված կլինեն Soli ռադարով, որը թույլ կտա առավել արագ և ապահով իրականացնել դեմքի ճանաչման գործառույթը կամ տարբեր շարժումներով կառավարել սմարթֆոնը:

Pixel 4–ը ներկայանում է կրկնակի տեսախցիկով, որը տեղակայված է հեռախոսի վերին ձախ մասի քառակուսաձև հատվածում՝ նմանակելով Apple-ի նոր սմարթֆոնների դիզայնը, թեև iPhone 11 Pro-ի դեպքում երեք տեսախցիկ է ներկայանում միանգամից:

Google Pixel 4 և 4XL-ի արժեքը համապատասխանաբար $799 и $899 է: