Վատիկանում հորինել են «խելացի հաշվեհատիկներ». այն աղոթքի համար է

Վատիկանում  հորինել են «խելացի հաշվեհատիկներ». այն  աղոթքի համար է

Սուրբ Աթոռը փորձում է ժամանակին համընթաց լինել՝ գործադրելով մեծ ջանքեր, որոնք ուղղված են երիտասարդներին «եկեղեցու կողմը» ներգրավելուն:

Նախօրեին Վատիկանում ներկայացվել են Click To Pray («Սեղմիր և աղոթիր») նորարարական էլեկտրոնային հաշվեհատիկները, որոնք կօգնեն համայն աշխարհի կաթոլիկներին աղոթք կատարել: Նոր գաջեթը շատ ինքնատիպ տեսք ունի. այն կարելի է օգտագործել որպես դեկորատիվ ապարանջան:

Գաջեթը պատրաստված է տասը հաշվեհատիկներից, որոնք պատրաստված են հեմատիտից և սև ագաթից, ինչպես նաև ներկառուցված չիպով խաչից, որի ներսում պահվում են բոլոր տվյալները: «Խելացի հաշվեհատիկներ»-ը սինքրոնացվում են Click to Pray.ERosary անվճար ծրագրի Bluetooth-ի միջոցով , որը հասանելի կլինի iOS-ի և Adroid-ի համար:

Հետաքրքիր է, որ համակարգը ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ օգտատերը խաչակնքվում է : Հենց այդ պահին աղոթքի տեքստը հայտնվում է սմարթֆոնի կամ պլանշետի էկրանին ։

Թեգեր: Click To Play, Vatican