Երկինք բարձրանալու ամենատարօրինակ միջոցները, որոնք նախորդել են «Բոինգ»-ներին

Ժամանակակից ինքնաթիռներին նախորդել են և՛ հաջողված և՛ ոչ այնքան հաջող սարքեր, որոնց օգնությամբ իրականացվել են առաջին թռիչքները:

Ուղիղ 129 տարի առաջ ՝ 1890 թվականի հոկտեմբերի 9-ին, ֆրանսիացի ինժեներ Ադեր Կլեմանն առաջին թռիչքն է կատարել ինքնաթիռով, որն օդով տեղաշարժվում էր սեփական ձգման ուժի հաշվին։ Գյուտարարին հաջողվել է թռչել մոտ 50 մետր ։ Ադերի «Էոլ» ապարատը, սակայն, զուրկ էր կառավարման նորմալ համակարգից, այդ պատճառով առաջին օդաչուների կոչումը 13 տարի անց տրվեց Օրվիլ և Ուիլբոր Ռայթ եղբայրներին։

Ադեր Կլեմանի ինքնաթիռը, 1890թ.
Օտտոմար Անշյուտց`«թռչող մարդը», գերմանացի գյուտարար, 1884թ.
Ռայթ եղբայրների «Ֆլայեր-1»-ը, պատմության մեջ առաջին օդաչուով թռիչքը,1903թ