NASA-ի կանանց անձնակազմն առաջին անգամ պատմության մեջ դուրս կգա բաց տիեզերք

NASA-ի կանանց անձնակազմն առաջին անգամ  պատմության մեջ դուրս կգա բաց տիեզերք

Ջեսսիքա Մեիրի համար սա առաջին թռիչքը կլինի, իսկ Քրիստինա Քուկը բաց տիեզերք դուրս կգա արդեն չորրորդ անգամ: նախկինում կանայք տիեզերանավում գտնվել են միայն տղամարդկանց «ընկերակցությամբ»:

«Ուրբաթ պատրաստվում եմ բաց տիեզերք դուրս գալ տիեզերագնաց Քրիստինա Քուկի հետ՝ էլեկտրաէներգիայի աղբյուրներից մեկը վերականգնելու Երկրի վրա տարվող աշխատանքներին աջակցելու համար»,- թվիթթերյան էջում գրել է Մեիրը:

Նրանց առաքելությունը տիեզերք նախատեսված է հոկտեմբերի 18-ին: Այն կհեռարձակվի NASA-ի կայքում՝ ըստ ավանդույթի:

Թեգեր: cosmos, NASA