Լուրերը հաստատվեցին. Google-ն իսկապես տեխնոլոգիական առաջընթաց է գրանցել

Լուրերը հաստատվեցին. Google-ն  իսկապես տեխնոլոգիական առաջընթաց է գրանցել

Google ընկերության ինժեներների կողմից քվանտային համակարգիչ ստեղծելու մասին լուրերը հաստատվել են ։ Առաջին փորձարկումները ցույց տվեցին, որ համակարգիչն աննախադեպ հնարավորություններով է «օժտված»:

Սեպտեմբերի վերջին մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Google ընկերության ինժեներները ստեղծել են աշխարհում առաջին քվանտային համակարգիչը, որը կարողացել է հասնել քվանտային գերազանցության: Դա նշանակում է, որ համակարգիչն ի զորու է հաշվարկներ իրականացնել ամենաժամանակակից սուպերհամակարգիչների հնարավորությունների սահմաններից անդին: Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկոսների խումբը՝ Ջոն Մարտինիի ղեկավարությամբ, որը մասնակցում է նախագծին, հաստատել է դա, մինչդեռ Google ընկերության ներկայացուցիչները մինչ օրս որևէ պաշտոնական մեկնաբանություն չեն ներկայացրել:

Հիշեցնենք, որ Google-ի ինժեներները ստեղծել են քվանտային համակարգիչ( 54 քուբիթ), որը ստացել է Sycamore անվանումը: Google քվանտային համակարգիչը կատարել է շատ բարդ հաշվարկների շարք, որոնց տևողությունը կազմել է ընդամենը 200 վայրկյան: Համեմատության համար նշենք, որ այժմ հայտնի ամենահզոր համակարգիչներից այդ հաշվարկների կատարումը կպահանջեր 10 000 տարի: