Սմարթֆոնի կապույտ լույսը ծերացնում է. գիտնականները զգուշացնում են

Սմարթֆոնի կապույտ լույսը ծերացնում է. գիտնականները զգուշացնում են

Հեռախոսով, մոնիտորով կամ կենցաղային տեխնիկայով արձակվող կապույտ լույսի երկարատև ազդեցությունը կարող է արագացնել ծերացումը, նախազգուշացնում են Օրեգոն նահանգի համալսարանի գիտնականները:

Փորձի համար հետազոտողները օգտագործել են դրոզոֆիլ՝ մրգային միկրոսկոպիկ ճանճ , որի բջջային զարգացման մեխանիզմը նման է մարդուն: Գիտնականներին հետաքրքրում էր, թե ինչպես են ճանճերն արձագանքում կապույտ լուսադիոդներից լույսի ամենօրյա 12-ժամյա ներգործությանը: Պարզվել է՝ կապույտ լույսն արագացնում է ծերացումը: Դրոզոֆիլները, որոնք 12 ժամ անցկացրել են լույսի ներքո և 12 ժամ մթության մեջ, ավելի քիչ են ապրել, քան նրանք, որոնց գիտնականները պահել են լիակատար մթության մեջ կամ լույսի ներքո առանց կապույտ ճառագայթման:

Թեգեր: blue light, Smartphone