Apple-ի նոր ականջակալների՝ AirPods Pro-ի մասին հայտարարությունը չի ուշանա

Apple-ի նոր ականջակալների՝  AirPods Pro-ի  մասին հայտարարությունը չի ուշանա

Apple EarPods անլար ականջակալների հաջորդ սերունդը կստանա անվան Pro հավելյալ մասնիկը, հաղորդում է MacRumors-ը: Հեղինակները թարմացրել են սարքի դիզայնը և ավելացրել ակտիվ աղմուկի նվազեցման գործառույթը:

Նորույթի անվանման մեջ Pro մասնիկը կօգնի տարբերելու անլար ականջակալները նախկին տարբերակից և կարդարացնի գնի բարձրացումը՝ $199-ից հասցնելով $260-ի:

Գաջեթը կներկայացնեն շատ շուտով: Apple-ի հերթական շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի վերջին: նորույթների թվում սպասվում են նաև 16-դյույմանոց MacBook Pro-ն, նոր iPad Pro-ն, ինչպես նաև Apple Tag-ի փարոսիկները ՝ անձնական իրերին հետևելու համար:

Թեգեր: AirPods Pro, Apple