WhatsApp-ի զանգերը փորձել են վճարովի դարձնել

WhatsApp-ի զանգերը փորձել են վճարովի դարձնել

Հայտնի է դարձել, որ Լիբանանի կառավարությունը մտադրություն է ունեցել լրացուցիչ վճար գանձել բնակիչներից՝ համացանցի միջոցով կատարած հեռախոսազանգերի համար: Դա վերաբերում է WhatsApp-ի համապատասխան գործառույթին:

Իշխանությունները մտադիր էին քաղաքացիներից օրական գանձել 20ցենտ(մոտ 12 ռուբլի): Կառավարությունը կարծում էր, որ այդ եղանակով կապահովվեին տարեկան մինչև 200մլն. դոլար եկամուտ, և դա կօգներ նրանց հաղթահարել երկրում ծառացած տնտեսական ճգնաժամը: Այդ միտքը, սակայն, դուր չի եկել լիբանանցիներին: Նրանք հաշվարկել են, որ նախատեսված հարկը իրենց կստիպի կապի ծառայությունների համար ամսական վճարել լրացուցիչ 6 դոլար:

Լրագրողները հայտնում են, որ Լիբանանի կառավարությունն առայժմ հետ է կանգնել իր մտադրությունից բնակիչների դժգոհության պատճառով:

Թեգեր: Lebanon, WhatsApp