Ինչպես չկորցնել տեսողությունը սմարթֆոնի պատճառով. բժշկի խորհուրդը

Ինչպես չկորցնել տեսողությունը սմարթֆոնի պատճառով. բժշկի խորհուրդը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, երկրի բնակաչության կեսը 30 տարի անց կարճատեսություն կունենա: Բժիշկ-ակնաբույժ, բ.գ.թ Տատյանա Պավլովան նշել է, որ այդ հիվանդությունն անվանում են «դարի համաճարակ»: Բժշկի հավաստմամբ, մոտ հեռավորությունից սմարթֆոնի էկրանից ընթերցելը,վատ լուսավորությունը կամ մարդու կեցվածքը տեսողության վատթարացման հիմնական պատճառներն են:

« Հիմնական խնդիրը մկանային ծանրաբեռնվածությունն է, որը պատասխանատու է մոտ հեռավորությունը տեսնելու համար»,- պարզաբանել է բժիշկը: Բացի այդ, դիսփլեյի կապույտ լույսը կարող է առաջացնել մակուլոդիստրոֆիա ՝ հիվանդություն, որի դեպքում աչքի ցանցաթաղանթը ախտահարվում է ։

Պավլովան խորհուրդ է տվել տեսողության վատթարացման դեպքում պահպանել տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և քնելիս՝ սմարթֆոնը կողքին չպահել: Եթե ինչ-որ պատճառներով գաջեթն անընդհատ օգտագործվում է, ապա անհրաժեշտ է աչքերը հաճախ փախցնել էկրանից և հեռուն նայել:

Թեգեր: eye healthy, smartphones