Լեգենդար «Շերպ»-ի հայազգի հեղինակը նոր ամենագնաց է ներկայացրել

Լեգենդար «Շերպ»-ի հայազգի հեղինակը  նոր ամենագնաց է ներկայացրել

Հայտնի «Շերպ» ամենագնացի հեղինակ Ալեքսեյ Գարագաշյանը ստեղծել է հերթական ամենագնացը, որը կներկայացվի Մոսկվայում կայանալիք «Вездеходер» ցուցահանդեսում: Նոր մեքենան անվանակոչվել է AG 20. այն Գարագաշյանի հեղինակած թվով 20-րդ ավտոմեքենան է:

Այս անգամ կարևորվել են ոչ թե տեխնիկական բնութագրիչները, այլ շեշտը դրվել է մեքենայի ինտերիերի հարմարավետությանը: Ընդարձակվել է ուղևորատար խցիկի ծավալը: 5.5 խորանարդ մետր ծավալի հասնող խցիկում կարող է տեղավորվել մինչև 11 մարդ:

Նոր ամենագնացը համալրվել է 1.5 լիտրանոց դիզելային շարժիչով՝ 44 ձիաուժ հզորությամբ: AG 20-ի մեկնարկային գինը 3.8մլն ռուբլի է:

Բաժիններ: Tech, Նորություններ
Թեգեր: sherp, superCar