Ներկայացվել է պատյան՝ պատրաստված մարդու արհեստական մաշկից

Ներկայացվել է պատյան՝  պատրաստված  մարդու արհեստական մաշկից

Skin On կոչվող նյութն իրենից ներկայացնում է մարդու արհեստական մաշկ, որից կարելի է պատրաստել սմարթֆոնի պատյաններ, նոթբուքի թաչփադներ կամ «խելացի» ժամացույցի կապիչներ:

Skin-On նյութն օժտված է մարդու մաշկի նույն հատկություններով. այն առաձգական է և զգայուն: Արհեստական մաշկի մակերևույթն առանձին հատվածներում զգայուն է հպման, շոյանքի, կճմթոցի կամ ճնշման ուժի դեպքում: Պատյանի վրայով սահեցնելով մատները՝ կարելի է թերթել սմարթֆոնի մենյուն: Իսկ, կճմթոցով, օրինակ, կարելի է կարգավորել ձայնի ուժգնությունը:

Ներկայում Skin On-ը երկու ձևով է հասանելի. սովորական, որը մաշկին բնորոշ բլոր զգայուն գործառույթներով է օժտված և մաքսիմալ իրական, որն ունի մարդկային մաշկի ճիշտ գույնն ու տեսքը:

Թեգեր: Skin On