Վաճառքի է հանվել լեգենդար ֆիլմից հայտնի Շտիրլիցի BMW-ն

Վաճառքի է հանվել լեգենդար ֆիլմից հայտնի Շտիրլիցի BMW-ն

Սանկտ Պետերբուրգում վաճառքի է հանվել «Գարնան տասնյոթ ակնթարթ» հայտնի ֆիլմում նկարահանված BMW-326-ը: Ավտոմոբիլի ներկայիս սեփականատերն այն գնահատել է 5.5 մլն ռուբլի:

1937 թվականի թողարկման միջին չափսերով սեդանը համալրվել է «Վոլգա-24» -ից վերցված շարժիչով և փոխանցման տուփով: Ավտոմոբիլի գործարանային արտադրության պահեստամասերը, սակայն, պահպանվել են և առաջարկվում են ամբողջական:

Մինչև 1956 թվականը BMW-ն շահագործվել է Գերմանիայում, այնուհետև սեդանը շարունակել է ծառայությունը բելոռուսական ռազմական շրջանում: 1958թվականին հրաման է տրվել սովետական բանակից հեռացնել բոլոր արտասահմանյան ավտոմոբիլները և, «326»-որդը հանձնվել է Մոսֆիլմին :

Բաժիններ: Բլոգ, Զանազան, Ֆիլմեր
Թեգեր: BMW 326