Աշնան գլխավոր գաջեթը. ներկայացված է նոր «բանանաֆոնը»

Banana Phone ընկերությունն առաջիկայում կթողարկի սմարթֆոնների համար նախատեսված իր համանուն աքսեսուարների նոր տարբերակը, հաղորդում է The Verge-ը: Գաջեթը կստանա մի շարք զգալի բարելավումներ: Banana Phone-ը bluetooth ականջակալ է(գարնիտուրա), որը, ինչպես հուշում է անունը, ամբողջական բանանի ձևն ունի : 2019 թվականի մոդելը կունենա ավելի հզոր էլեկտրոդինամիկական բարձրախոսներ:

Գաջեթը նաև կստանա մարտկոցի մեծացված ծավալ։ Banana Phone 2-ը խոսակցության ռեժիմում օրիգինալ սարքի 10-ը ժամվա փոխարեն կարող է աշխատել մինչև 20 ժամ։

2019թվականի Banana Phone-ի արժեքը կկազմի $39: Այն նախատեսված է ներկայացնել նոյեմբերին: