Արաբ նախարարն ընդունել է Հայաստան այցի հրավերը

Արաբ նախարարն ընդունել է Հայաստան այցի հրավերը

ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել Արաբական Միացալ էմիրությունների արհեստական բանականության նախարար  Օմար Բին Սուլթան ալ Օլամային: Այս մասին նախարարը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Նա գրել է, որ նախարար Օլաման սիրով ընդունել է Հայաստան այցելելու իր հրավերը:

Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել և  ինստիտուցիոնալ հենքի վրա դնել Հայաստանի և ԱՄԷ համագործակցությունը արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտներում։