ԱՄՆ-ում աճուրդի է հանվել ամբողջովին այրված Ferrari-ն

Ամերիկյան Copart աճուրդի տունը հրապարակել է Ferrari 458 Spider-ի վաճառքի մասին հայտարարություն: Մեքենան թողարկվել է 2014 թվականին: Այն ամբողջովին այրված է, և նրանից գրեթե ոչինչ չի մնացել: Իտալական սուպերքարը հնարավոր է տեղը բերել միայն անվային սկավառակից մնացած դետալներով: Copart-ը 5-ամյա Ferrari 458 Spider-ը գնահատել է 275 հազար դոլար :

Այրված ավտոմեքենաները հաճախ են աճուրդի հանվում ԱՄՆ-ում և զարմանալիորեն միշտ գնորդ են գտնում: Թե ինչով կարող են նմանատիպ մեքենաները գրավել մարդկանց, հայտնի չէ: Հնարավոր է՝ բացառիկ մոդելների մնացորդները օգտագործվեն իբրև «արվեստի առարկա»: