Մրցույթի հաղթող ուսանողներն արժանացել են դրամական պարգևների

Մրցույթի հաղթող ուսանողներն արժանացել են դրամական պարգևների

Շուրջ մեկ ամիս ուսանողները կրթության նորագույն տեխնոլոգիաների մասին իրենց գաղափարներն են արտահայտել «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով էսսեներում։     «Ռոստելեկոմ» կրթաթոշակ» էսսեների մրցույթը մեկնարկել էր դեռևս օգոստոսի 26-ին:

Ընկերության աշխատակիցների կողմից կազմված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել են լավագույն աշխատանքները: «Համոզված եմ՝ նրանցից շատերի գաղափարները հետագայում կիրառություն կգտնեն նոր ստարտափ ընկերություններում, որոնց հիմնադիրները, ինչու չէ, կլինեն հենց իրենք՝ ուսանողները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հաղթող ճանաչված աշխատանքները արժանացել են մրցանակների.: 1-ին տեղում Լիլիթ Խաչիկյանն է՝ ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատկա ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի: Մրցանակը՝ 300 000 դրամ( (10 ամիս՝ ամսական 30 000 դրամ կրթաթոշակ) : 2-րդ տեղում Լիլիթ Գալստյանն է (Սեւանի պետական բազմագործառութային քոլեջ, Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, 2-րդ կուրս)՝ 200 000 դրամ (10 ամիս՝ ամսական 20 000 դրամ կրթաթոշակ) : 3-րդ տեղում Ալեքսանդր Թալալյանն է (ՀԱՊՀ ավագ դպրոց)՝ 100 000 դրամ (10 ամիս՝ ամսական 10 000 դրամ կրթաթոշակ):