Lexus-ը ներկայացրել է ապագայի էլեկտրոմոբիլը

Lexus-ը ներկայացրել է ապագայի էլեկտրոմոբիլը

Lexus ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է ապագայի՝ LF-30 Electrified էլեկտրամեքենայի նախատիպը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:

Մոդելն առանձնանում է թափքի արտասովոր դիզայնով: Մեքենայի վերնամասն ամբողջովին ապակեպատ է, իսկ դռներն անսովոր ձևով են բացվում: Նշվում է, որ մեքենայի լուսավորությամբ կարելի է հասկանալ՝ ով է վարում մեքենան՝ վարորդը, թե ավտոպիլոտային համակարգը: Էլեկտրամեքենան համալրված է 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ համակարգով և անվադողերում ներկառուցված շարժիչներով: Միանգամյա լիցքավորման հաշվին մեքենան կարող է կտրել-անցնել 500 կմ տարածություն:

Հայտնում են, որ սերիական արտադրության մեջ  Lexus LF-30 Electrified-ը  չի ներառվի:

Թեգեր: Lexus, LF-30 Electrified