Ինչպես է Google-ը հետևում իր «այլախոհ» ենթականերին

Ինչպես է Google-ը հետևում  իր «այլախոհ» ենթականերին

Google-ի աշխատակիցներն ընկերության ղեկավարությանը մեղադրել են հատուկ ծրագրեր ստեղծելու մեջ, որոնց միջոցով ղեկավարությունը հետևում է աշխատանքային իրավունքների վերաբերյալ աշխատակիցների քննարկումներին և դժգոհություններին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ավելի վաղ Google-ի մի քանի աշխատակիցներ հայտնաբերել էին, որ ընկերությունը Chrome-ի համար հատուկ հավելված է կիրառում. այն տեղադրված էր բոլոր համակարգիչների վրա և միացված էր ներկորպորատիվ ցանցին: Նոր ծրագիրն ավտոմատ կերպով հայտնում է այն աշխատակիցների մասին, որոնք իրենց օրացույցում նշել են իրադարձություն, որը զբաղեցնելու է ավելի քան 10-ը սենյակ կամ նախատեսում է ավելի քան 100 մարդու մասնակցություն:

IT ընկերության աշխատակցները հետևություն են արել, որ այդ ձևով «վերևում» ցանկանում են տեղյակ լինել ենթակաների ինքնակազմակերպման յուրաքանչյուր փորձի մասին:

Թեգեր: Chrome, Google