Google-ը կփոփոխվի. ինչպիսին կլինի որոնողական համակարգի գլխավոր էջը

Google-ը փորձարկում է իր որոնման ծառայության գլխավոր էջի նորացված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է 9to5Google-ը:

Ընդգծվում է, որ նոր ինտերֆեյսում հնարավոր կլինի իրականացնել ձայնային որոնում: Այդ նպատակով տեքստ մուտքագրելու համար հիմնական բլոկի կողքին կհայտնվի խոսափողի պատկերակը: Բացի այդ, փոփոխվել են նաև «որոնում» և « ինձ կվիճակվի» կոճակները: Տարբերակներից մեկում նրանք բարակ շրջանակի մեջ առնված կապույտ գույնով են, առանց որևէ ֆոնի : Մյուս տարբերակում որոնման կոճակը ստացել է վառ կապույտ ֆոն՝ սպիտակատառ գրությամբ: