Motorola-ն ներկայացրել է միանգամից 3 նոր սմարթֆոններ

Motorola ընկերությունն անսպասելիորեն ներկայացրել է միանգամից երեք նոր սմարթֆոններ ՝ Moto G8 Plus, Moto G8 Play և Moto E6 Play: Բոլոր մոդելները տարբերվում են ինչպես արժեքով, այնպես էլ հատկանիշներով:

Ներկայացված մոդելներից ամենաբյուջետայինը Moto E6 Play-ն է: Այն համալրված է MediaTek MT 6739 պրոցեսորով, որն աշխատում է 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ֆլեշ հիշողությամբ: Հիմնական տեսախցիկն առանձին է՝ 13 Մփիքսել թողտվությամբ : Ճակատային տեսախցիկը 5Մփիքսել է: Մարտկոցի հզորությունը 3000mAh է: Moto E6 Play-ը վաճառքի կհանվի 2020 թվականի սկզբին 127 դոլարով:

Ավելի թանկ արժեցող Moto G8 Play մոդելը ստացել է 6.2 դյույմանոց HD + էկրան, եռակի տեսախցիկ (13.8 և 2 Մպ), MediaTek Helios 70 չիպ և 4000 mAh հզորությամբ մարտկոց ։ Այս մոդելը ևս Moto E6 Play-ի նմանությամբ աշխատում է 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ֆլեշ հիշողությամբ:Սմարթֆոնը վաճառքի կհանվի առաջիկա ամիսներին և կարժենա 220 դոլար ։

Motorola-ի երրորդ նորույթը Moto G8 Plus-ն է: Ներառված է Snapdragon 665 պրոցեսորը՝ 4 ԳԲ և 64ԳԲ ֆլեշ հիշողությամբ: Միևնույն ժամանակ սմարթֆոնը ստացել է 6,3-դյույմանոց IPS դիսփլեյ ՝ 2280×1080 թույլտվությամբ: Հիմնական տեսախցիկը եռակի է՝ 48 Մպ գլխավոր ցուցիչով: Ճակատային տեսախցիկի համար սահմանված է 25Մպ թույլտվություն: Մարտկոցը 4000 mAh հզորություն ունի: Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 28-ից և կարժենա շուրջ 299 դոլար: